Հասարակություն 

Վանեցյանը դա կդասավորի. Նիկոլ Փաշինյանը հանձնարարական տվեց Արթուր Վանեցյանին

analitik.am

Այսօր՝ մայիսի 23-ին, կառավարության նիստի ժամանակ ՀՀ ԱԱԾ տնօրեն, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը բարձրացրեց Հայաստանում նոր մարզադաշտ կառուցելու հարցը՝ խոսելով տարածք հատկացնելու մասին: Վարչապետ Փաշինյանը նշեց, թե կարևոր է, որ այն չկառուցվի կանաչ տարածքում:

Վանեցյանը նշեց, որ այսօր Հայաստանը խնդիրներ ունի մարզադաշտ չունենալու պատճառով. «ՈւԵՖԱ-ն կարող է որակազրկել մեր մարզադաշտը, քանի որ այն չի համապատասխանում միջազգային պայմաններին: Մենք մարզադաշտ կառուցելու խնդիր ունենք: Համաձայն եմ, որ այն չլինի կանաչ գոտիների հաշվին, բայց ուզում եմ ասել, որ այսօր կառուցվող մարզդաշատերը նախատեսում են նաև կանաչ գոտի, այսինքն, դրա շուրջ այգի է կառուցվում»:

Վարչապետ Փաշինյանի խոսքերով, լավ գաղափար կարող է լինել կառուցվելիք մարզադաշտը կառուցել Հյուսիս-հարավ մայրուղու հարակից որևէ տեղում:

Ինչ վերաբերում Հրազդան մարզադաշտին, Վանեցյանն ասաց, որ այն միջազգային չափանիշներին համապատասխան դարձնելու համար ահռելի մեծ գումարներ պետք է ներդրվեն, սակայն դրանից հետո էլ փաստ չէ, որ այն կընդունվի, քանի որ այսօր ամենակարևոր հարցն անվտանգության խնդիրն է՝ տարհանում, ճանապարհներ և այլն. «Եթե հնարավորություն լինի Հրազդան մարդաշատը կվերանորոգենք և կօգտագործենք տեղի հանդիպումների համար: Այդ առումով սեփականատիրոջ հետ հանդիպել եմ, բանակցություններ տարվում են»:

Վարչապետ Փաշինյանն ասաց, որ ի վերջո պետք է մարզադաշտի տեղն ընտրել ու սկսել կառուցել:

ՀՖՖ նախագահը շեշտեց, որ մարզադաշտ կառուցելու համար բյուջեից գումար չի տրամադրվելու:

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն իր հերթին ասաց, որ չինացիներն այսօր երազում են մասնակցել Եվրոպայի գավաթի խաղերին, սակայն չեն կարող, որովհետև Եվրոպայի անդամ չեն. «Հայաստանն այստեղ կարող է լինել նրանց օգնականը»:

Վարչապետ Փաշինյանը կատակեց, որ Վանեցյանը դա կդասավորի:

Նույն շարքից