Հասարակություն 

Նման մտահոգություններ ունենք. ԱԽ քարտուղարը՝ հնարավոր դավադրությունների մասին

analitik.am

Վարչապետը հնարավորինս պարզ դրա մասին խոսել է, իրականում նման մտահոգություններ ունենք, բայց շատ բաց չենք կարող խոսել դրա մասին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով հնարավոր դավադրության վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին։

Գրիգորյանը նշեց՝ այն, ինչ հնարավոր է եղել, բաց խոսվել է: Մնացածի մասին, եթե հնարավոր լինի, հետագայում կխոսվի:

Ինչ վերաբերում է Արցախում Սերժ Սարգսյանի հետ միևնույն միջոցառմանը մասնակցելուն, Գրիգորյանը նշել է, որ զգացողությունները ոչ ստանդարտ են եղել, ինքը նախագահի ձեռքը չի սեղմել, հանդիպում չի ունեցել վերջինիս հետ:

 

Նույն շարքից