Հասարակություն 

Սուտ եք ասում. Լարված զրույց՝ ԱԽ քարտուղարի և լրագրողի միջև

analitik.am

Հայ ռուսական հարաբերություններում խնդիր չեմ տեսնում, իմ մակարդակով ակտիվ աշխատում ենք, ունեցել ենք արդեն երեք հանդիպում, ամսի 18-ին այց կլինի Ռուսաստան, շուտով հնարավոր է նաև Նիկոլայ Պատրուշևի այցը Հայաստան: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Դիտարկմանը, որ ինքը հակառուսական ակցիաների է մասնակցել, Գրիգորյանն ասաց. «Դուք սուտ եք ասում, սա շահարկվում է, սրան պատասխան տրվել է, սակայն դուք շարունակում եք ասել դա»:

Երբ լրագրողը խնդրեց կոռեկտ արտահայտվել, Գրիգորյանը հայտարարեց, որ այս մասին կխոսի, եթե լուսանկարներ բերվեն, թե ինչպես է ինքն ակցիա անում:

Նույն շարքից