Հասարակություն 

Ես այն համարում եմ ինքնաբուխ և շտապ հավաք. Օսիպյանը խնդիր չի տեսնում դատարաններն արգելափակելու մասով

analitik.am

Վալերիյ Օսիպյանն առաջին անգամ է լսում իր հրաժարականի մասին: Այս մասին նա հայտարարեց այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով  խոսակցություններին, որ շուտով իրեն փոխարինելու է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:

Օսիպյանը հավելեց, որ որոշումը գտնվում է վարչապետի իրավասության դաշտում:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է ինքը վերաբերում դատարանները շրջափակելու ակցիային և փաստաբանների բողոքներին, Օսիպյանն ասաց, որ Ոստիկանությունը կաշկանդված չի եղել. «Կարծում եմ, որ ինքնաբուխ հավաք է եղել: Այն տեղավորվում է հավաքների ազատության մասին օրենքի շրջանակներում: Ես այն համարում եմ ինքնաբուխ և շտապ հավաք: Այնպես չէ, որ ոստիկանությունն ընդամենը ներկա է եղել: Մենք ունենք տեսանյութեր, որ ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին բաց պահել մուտքերը, ուղղակի ընտրել էինք այնպիսի մարտավարություն, որ բախումներ չլինեն՝ նախապատվությունը տալով բացատրական աշխատանքներին»:

Նույն շարքից