Գլխավոր Հասարակություն 

Ըստ Օսիպյանի, Փաշինյանին բերման ենթարկելու օրը ոստիկանությունը գործել է օրենքի սահմաններում

analitik.am

Այսօր՝ մայիսի 23-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, խոսելով մեկ տարի առաջ ապրիլին տեղի ունեցած հայտնի դեպքերի և Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի գործի մասին, հայտարարեց, որ այդ ժամանակ ոստիկանությունը գործել է իր մասնագիտական գործառույթների սահմաններում, առաջնորդվել է օրենքով, ինչի արդյունքում որևէ բախում չի եղել:

Հարցին, եթե այդպես է, ինչո՞ւ է Երանոսյանը քրեական հետապնդման ենթարկվում, Օսիպյանն ասաց, որ տեղյակ չէ, գործին ծանոթ չէ:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ ինքն էլ է ներկա եղել դեպքի վայրում, չի տեսել արդյո՞ք, թե ինչ է անում Երանոսյանը, Օսպիյանը նշեց, որ իր գործառույթների մեջ չեն եղել հետևել Երանոսյանի գործողություններին, ինքը բավականին անելիք է ունեցել՝ անվտանգության ապահովման և այլնի հարցում:

Դատարան ներկայանալու մասով, որտեղ միջնորդություն է ներկայացվել հարցաքննության համար, Ոստիկանապետն ասաց, որ այդ մասին կխոսի, երբ դատարանը որոշում կայացնի:

Նույն շարքից