Հասարակություն 

Արյուն թափելուց միասին ենք, բայց հենց խաղաղություն է լինում, ազգը պետք է 2 մասի բաժանվի՞. Սամվել Կարապետյան. Tert.am

analitik.am

Tert.am-ը գրում է.

«Ազգը չի կարելի բաժանել երկու մասի, հայրենիքի համար պայքարելու ժամանակ միասին ենք, իսկ խաղաղ ժամանակ անջատվո՞ւմ ենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանում կոնկրետ ուժեր կան, որոնք փորձում են պառակտում մտցնել Հայաստանի և Արցախի բնակչության միջև:

«Ես հայտարարությամբ եմ հանդես գալու: Ո՞նց կարելի է ազգը երկու մասի բաժանել: Զոհվելու, կյանքը տալու ժամանակ միասին են զոհ տալիս, բայց խաղաղ ժամանակ անջատվո՞ւմ են, դա ես չեմ կարողանում հասկանալ: Արյուն թափելուց միասին ենք թափում, բայց հենց խաղաղություն է լինում, ի՞նչ է, ազգը պետք է երկու մասի բաժանվի՞, իրար ուտե՞ն»,- նշեց Սամվել Կարապետյանը»:

Ավելին՝ Tert.am

Նույն շարքից