Հասարակություն 

ԱԱԾ հաղորդագրությունը

analitik.am

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա.Վանեցյանի գլխավորած պատվիրակությունը ս.թ. մայիսի 21-ին մասնակցեց Դուշանբեում կայացած ԱՊՀ մասնակից
պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 46-րդ նիստին:

ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Տաջիկստանի Հանրապետության նախագահ՝ Էմոմալի Ռահմոնը:

Նիստին աշխատանքներին մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության պետական անվտանգության կոմիտեի, Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգության կոմիտեի, Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի, Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության, Տաջիկստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի, Ուզբեկստանի Հանրապետության պետական անվտանգության ծառայության պատվիրակությունները:

Որպես հրավիրվածներ նիստին մասնակցել են ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնի, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայությունների պատվիրակությունները:

Նիստի ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարում, ինչպես նաև հատուկ ծառայությունների գործունեության այլ համաձայնեցված ոլորտներում ԱՊՀ անվտանգության մարմինների փոխգործակցությանը վերաբերվող արդի հարցեր: Քննարկումների արդյունքում ընդունվել է մի շարք որոշումներ, ստորագրվել են համապատասխան փաստաթղթեր:

Նույն շարքից