Հայաստան Քաղաքականություն 

Ես Ալեն Սիմոնյանին մի հատ օգտակար խորհուրդ տամ. Արմեն Մինասյան

analitik.am

Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում.

Ես Ալեն Սիմոնյանին մի հատ օգտակար խորհուրդ տամ։

Կապ չունի մարդն ով ա եղել, երբ ա եղել, ում հետ ա եղել։

Կապ ունի, թե մարդն ինչ ա արել, ոնց ա արել, որքանով ա պատասխանատու արածների համար։

Երբ դու գիծ ես դնում՝ հանրապետական ա եղել, ուրեմն քըխ ա, պիտի պատրաստ լինես.

ա/ ֆիզիկապես հանրությունից դուրս մղել բոլոր ներկա ու նախկին հանրապետականներին ու իրենց սատելիտներին (իսկ դրանք քիչ չեն, ասեմ իմանաք)

բ/ քեզանից հետո եկողը նույնը անի քո հետ (ոնց որ թե՝ դուք էլ քիչ չեք)։

Ես առաջարկում եմ հետևյալ լուծումը.

Եթե խնդիր կա հանրապետականի օրոք ընդունված օրենքների հետ, եկեք դրանք փոխեք։ Բայց հիշեք, որ դրանց ընդունումը եղել ա էէէէն Վենետիկի հանձնաժողովով բանով։ Հակառակ պարագայում ես պահանջում եմ վերացնել բոլոր օրենքները մինչ և մթա 30000 թիվ ու լռվել որևէ քարանձավում, ուտել իրար։

Եթե խնդիր կար օրենքը գործածողների հետ, ապա պրետենզիան չեմ հասկանում. մենք ոնց որ թե գործածողներին փոխել ենք արդեն։ Մեկն էլ Ալենն ա Սիմոնյան։ Տղերք՝ հանգիստ գործածեք։

Նույն շարքից