Միջազգային Քաղաքականություն 

Զելենսկին բացառել է Ռուսաստանի հետ բանակցությունները

analitik.am

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացառել է Ռուսաստանի հետ բանակցությունները: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

Ինչպես փոխանցում է գործակալությունը, «iForum 2019»-ի ժամանակ Զելենսկին, պատասխանելով հարցին, թե լինելու են արդյո՞ք Ռուսաստանի հետ բանակցություններ, ասել է՝ ոչ:

Ավելի վաղ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ վերջինս չի շնորհավորելու Զելենսկիին նախագահի պաշտոնը ստանձնելու համար, սակայն կշնորհավորի հակամարտության կարգավորման և ռուս-ուկրաինական հարաբերություններում առաջընթացի դեպքում:

Մինչ այդ էլ Զելենսկին հայտարարել էր, որ Պուտինի հետ հանդիպմանը պահանջելու է վերադարձնել տարածքները և փոխհատուցում վճարել:

Նույն շարքից