Հասարակություն 

Կուզեի, որ Մանվել Գրիգորյանին մի օր շուտ թողնեին, հասներ իր ընտանիքին, թոռներին. Դոն Պիպո

Ես լրագրողներից եմ լսել դա, մենք թշնամական հարաբերություններ ենք ունեցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանը՝ խոսելով Մանվել Գրիգորյանի հետ ունեցած իր հարաբերությունների մասին:

Ասատրյանի խոսքերով, մարդու չարությունն ու բարությունը սահմաններ չունեն. «Մենք ընդհանրապես Մանվել Գրիգորյանի դեմ թշնամանք չունենք: Երևի դուք նկատած կլինեք, որ որևէ մեկը չի վիրավորել նրա ընտանիքի անդամներին՝ երեխաներին, թոռներին, չկա մեկը որ վատ խոսք ասած լինի: Մենք դրա համար երկար աշխատանք ենք տարել: Մենք հորդորել ենք զերծ մնալ վիրավորանքներից»:

Ասատրյանը նշել է, որ Մանվել Գրիգորյանն, իր բոլոր սխալներով հանդերձ, անցած ճանապարհ ունի. «Ես կուզեի, որ նրան մի օր շուտ թողնեին, հասներ իր ընտանիքին, թոռներին: Ես անձամբ կգնայի մի հատ Աստվածաշունչ կնվիրեի նրան, որ նա իմանար՝ չկա մի մարդ, ով պատասխան չի տա իր արարքների համար: Ինձ թվում է, որ նա արդեն պատասխան տվել է իր արածների համար, կուզեի, որ նա ներվեր ու գնար իր տուն, հասներ իր ընտանիքին»:

 

  • 62
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    64
    Shares

Նույն շարքից