Միջազգային Քաղաքականություն 

Վլադիմիր Զելենսկին կքննարկի իր հրաժարականի մասին փաստաթուղթը

analitik.am

Ուկրաինայի խորհրդարանի կայքում հրապարակվել է 25 հազար ստորագրություն հավաքած փաստաթուղթ, որը վերաբերում է նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրաժարականի պահանջին:

Հիմա, Ուկրաինայի օրենքների համաձայն, երկրի նախագահը պետք է քննարկի փաստաթուղթը: Օրենքով նախագահը դա պարտավոր է անել, եթե ստորագրահավաքին միացել է 25 հազար մարդ, իսկ այս պահին կա արդեն մոտ 30 հազար ստորագրություն:

Ստորագրահավաքի նախաձեռնող Մաքսիմ Բեզրուկը կարծում է, որ Զելենսկին բարոյական պարտավորություններ չունի իր ժողովրդի առջև և պետք է հրաժարական ներկայացնի:

 

 

Նույն շարքից