Քաղաքականություն 

Փաշինյանի մրցակիցների թիվը շարունակելու է մեծանալ. «Независимая газета»

analitik.am

«Независимая газета»-ն հոդված է հրապարակել, որը վերաբերում է այն մարտահրավերներին, որոնց հետ բախվում է այսօրվա Հայաստանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հոդվածում մասնավորապես խոսվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու, դատարաններն արգելափակելու վերաբերյալ վարչապետ Փաշինյանի կոչի մասին:

Հոդվածում նշվում է, որ ընդդիմադիր դաշտ տեղափոխված Հանրապետական կուսակցությունը չի թաքցնում ռևանշիստական մտադրությունները: Նրանց են միացել նաև այն ուժերը, որոնք ժամանակին աջակցել են հեղափոխությանը, սակայն հիմա կարծում են, որ ադեկվատ վերաբերմունքի չեն արժանանում. «Փաշինյանի մրցակիցների թիվը մեծանում է և նրանց թիվն ավելի կմեծանա՝ անկախ գործընթացներից, որոնք սկսել են կառավարության ու դատական համակարգի միջև»:

Ավելին՝ ng.ru

Նույն շարքից