Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը հիմար է անվանել ԱՄՆ նախկին պետքարտուղարին

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիմար է անվանել նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Համապատասխան գրառումը նա արել է թվիթերյան իր էջում:

«Քարի նման հիմար: Ռեքս Թիլերսոնը պատրաստ չէ աշխատել որպես պետքարտուղար: Նա որոշել էր, որ Վլադիմիր Պուտինն ավելի պատրաստ է եղել Համբուրգում հանդիպմանը, քան՝ ես: Չեմ կարծում թե Պուտինը համաձայն կլինի դրա հետ: Բավարար է, որ դուք միայն տեսնեք, թե ինչպես են ընթանում ԱՄՆ-ի գործերը»,-գրել է Թրամփը:

Թրամփը Թիլերսոնին պաշտոնանկ արեց 2018 թվականի մարտի 13-ին:

Նույն շարքից