Հասարակություն 

Կարծում եմ՝ սույն պատգամավորը ուզենա էլ՝ երբևէ չի կարողանա գլուխը պատին տալ...

analitik.am

Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի խոսքերին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Էդ ասողներից մեկն էլ ես եմ եղել։ Ու փաստորեն՝ պատգամավորն այդ դիրքորոշումը հայտնող բոլորին ասում է՝ «գլուխներդ պատին եք տվել»։

Կարծում եմ՝ սույն պատգամավորը ուզենա էլ՝ երբևէ չի կարողանա գլուխը պատին տալ։ Քանզի այդ գործողության համար առնվազն գլուխ է պետք, իսկ վզից բարձր գտնվող ցանկացած անատոմիական միավոր չէ, որ կարող է «գլուխ» կոչվել։

Ի դեպ, եթե այսուհետ Իմ քայլի մաս կազմող կամ նրանց հետ համագործակցող որևէ մեկը համարձակվի ինձ «մեղադրել» ինչ-որ ուժի հետ աշխատելու համար, ես ընդամենը կհիշեցնեմ նրան այս կարկառուն իմքայլականի մասին։

Նույն շարքից