Հասարակություն 

Ռոբերտ Քոչարյանն այս պահին Ազատության հրապարակո՞ւմ է

analitik.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը համաձայն է, որ դատական համակարգն առողջացման անհրաժեշտություն ունի, սակայն ընտրված ճանապարհը ճիշտ չէ, պարզ չէ, թե ով է անելու վեթթինգը:

Այս պահին Սահակյանը գտնվում է Ազատության հրապարակում, որտեղ մեկնարկում է ՀՅԴ-ի հրավիրած հանրահավաքը:

«Եթե լենանազարյանները պետք է ասեն՝ եկեք պավլիկմառոզություն արեք, եթե պետք է իրենք իրենցից ստեղծեն հանձնաժողովներ՝ մեզ չներգրավելով, պատկերացնում եմ, թե ինչ կլինի»,-ասաց Սահակյանը:

Հարցին, թե ինչու Քոչարյանը չի մասնակցում հանրահավաքին, Սահակյանն ասաց, որ գուցե նա այստեղ է՝ հավելելով, որ ամեն դեպքում դա վերջինիս որոշելիք հարցն է:

Նույն շարքից