Հայաստան Քաղաքականություն 

ՀՀ իշխանությունները չունեն երկրի զարգացման ծրագիր, տեսլական, պրոֆեսիոնալ թիմ. Իշխան Սաղաթելյան

analitik.am

Հեղափոխությունից անցել է մեկ տարի, սական քաղաքացիների ակնկալիքները չեն արդարացել: Այս մասին Ազատության հրապարակում ՀՅԴ-ի հանրահավաքի ժամանկ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը:

Սաղաթելյանը  նշեց, որ ՀՀ իշխանությունները չունեն երկրի զարգացման ծրագիր, տեսլական, պրոֆեսիոնալ թիմ երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար. «Ազգային միասնական օրակարգ ձևավորելու, հասարակությանը համախմբելու, հասարակական համերաշխություն հաստատելու, հայ ժողովրդի ներուժը կազմակերպու ու առաջ տանելու փոխերան, իշխանությունները շարունակում են ապրել անցյալով, որովհետև անցյալի մասին խոսելը հեշտ է ու անպատասխանատու»:

ՀՅԴ-ականը հայտարարեց, որ ՀՀ իշխանությունները բարձր քվե ու լիազորություններ են ստացել իրական բարեփոխումներ իրականացնելու համար, սակայն այդ լիազորություններն օգտագործում են այլ ուղղությամբ:

Նույն շարքից