Հասարակություն 

Մենք բռնեցինք Փաշինյանի մեկնած ձեռքը, իսկ այսօր Հայաստանով անցնում է տերպետրոսյանական ոգին. Մանուկան

analitik.am

Թշնամիներ մի փնտրեք մեր երկրում, մեր երկրում թշնամի չկա, մեր թշնամին սահմանից այն կողմ են: ՀՅԴ հանրահավաքի ժամանակ Ազատության հրապարակում հայտարարեց ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը՝ կոչ անելով սահմանը պահող զինվորից հարցնել, թե ով է թշնամին:

«Նրանք բոլորը կասեն, որ թշնամին այնտեղ է, որոնց ղեկավարին բավականին բարեկիրթ գնահատական էիք տվել, թշնամության այս փնտրտուքի մեջ սահմաններն անցել են այլևս: Դավադիր ասելով էլ հասել են այնտեղ, որ պատերազմի կանխատեսումն էլ մեր մեջ են փնտրում: Ամբողջ բանակը, բանակի ղեկավարությանը ուզում են տանել քավարան ապրիլյանի հետաքննության անվան տակ: Ապրիլյանի պատերազմի հետաքննությունը շոու չէ, հրապարակների ելույթ չէ, Ռոբերտ Աբաջյանի պապիկի շոու մի արեք, ձեզ չեն ներելու»,-ասաց Մանուկյանը:

ՀՅԴ-ականը նշեց, որ մեկ տարի առաջ Փաշինայի մեկնած ձեռքը ՀՅԴ-ն բռնեց՝ հույս ունենալով, որ վարչապետն իրեն կզգա ՀՀ-ի, հայ ժողովրդի վարչապետ. «Ցավոք մեկ տարվա ընթացքում մենք տեսնում ենք, որ մեր երկրում անցնում է, թշնամիներ է փնտրում տերպետրոսյանական ոգին: Չպետք է թույլ տանք»:

Նույն շարքից