Հասարակություն 

Ասում են՝ Հայաստանը պետք է լինի բարձրագույն կրթություն ունեցողների երկիր, իսկ բանվորնե՞րը

analitik.am

Ասում են՝ Հայաստանում իրականացնում ենք բարձր աշխատավարձերի քաղաքականություն, Հայաստանը պետք է լինի հարուստների երկիր, Հայաստանը պետք է լինի բարձրագույն կրթություն ունեցող ու երեք լեզվով խոսողների երկիր:  Իսկ բանվորնե՞րը, արհեստավորնե՞րը, գյուղացինե՞րը: Նրանք երկիր չպե՞տք է ունենան: Ի՞նչ է, հող մշակելը նվազ պատվաբեր գո՞րծ է, քան կայքում գրելը: Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը:

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ` Հայաստանը ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Սոցիալական պետությունն ապահովում է իր քաղաքացիների տնտեսական և սոցիալական բարեկեցությունը: Նրան է վերապահվում իր քաղաքացիների սոցիալ-տնտեսական բարեկեցության խթանման առանցքային դերը՝ հիմնված հնարավորությունների հավասարության, եկամուտների վերաբաշխման և բարեկեցիկ կյանքի նվազագույն պայմաններն ինքնուրույն ապահովել անկարող անձանց պետական աջակցության սկզբունքների վրա: Սոցիալական պետություն չեն կառուցում՝ լոկ մի խումբ շահառուների նպաստները բարձրացնելով: Սոցիալական պետությունը վարում է ներառական տնտեսական աճի քաղաքականություն, երբ ազգային արդյունքն արդար կերպով բաշխվում է հասարակության անդամների միջև: Ներառական տնտեսական աճը, մեր կառավարության պատկերացմամբ, եկամտահարկի սանդղակի հարթեցումն է, որն էլ ավելի կխորացնի հարուստների ու աղքատների միջև անդունդը»,-ասաց Խաչատրյանը:

Նույն շարքից