Քաղաքականություն 

Իշխանությունը մտածված ատելության մթնոլորտ է սերմանում Հայաստանում. Տարոն Տոնոյան

analitik.am

Մենք ողջունել ենք շարժումը, որը մեզ պետք է տաներ սիրո, միասնության ու համերաշխության հանգրվան, ու այդ միասնությամբ պետք է ավելի հզոր դարձնեինք մեր Հայաստանը: Կարճ ժամանակ հետո սկսեցին կասկածներ առաջանալ, հիմա այլևս կասակծելու բան չունենք. չկա սեր ու հանդուրժողականություն, կա բացահայտ ատելության մթնոլորտ: Ազատության հրապարակում ՀՅԴ-ի հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Տարոն Տոնոյանը:

Տոնոյանը Նշեց, որ արհեստական ստեղծված ատելության մթնոլորտը սերմանվում է իշխանությունենրի կողմից. «Դա արվում է մտածված»:

«Դաշնակցություն ունի օրակարգ՝ լինել առանցքային ընդդիմություն, շտկել իշխանության սխալները, թույլ չտալ անցնել Ռուբիկոնը: Այսօր մենք եկել ենք դեղին քարտերով ու ունենք այն կասեցնելու հնարավորություն: Մենք չենք ուզում այս իշխանությունների ձախողումը, քանի որ այն մեր պետության ու ժողովրդի ձախողումն է: Կոչ ենք անում մեր իշխանություններին լրջանալ: Անցյալին վերադարձ չկա»,-հավելեց ՀՅԴ-ականը:

Նույն շարքից