Հայաստան Քաղաքականություն 

Այս ինքնագոհ ու ինքնահավան իշխանությունը պետք է դուրս գա ինքնասիրահարված վիճակից. Արմեն Ռուստամյան

analitik.am

Եթե մենք հանրահավաք ենք անում, նշանակում է՝ մի բան երկրում այն չէ: Այս հանրահավաքն էլ ունի իր հստակ առաքելությունը: Մենք ահազանգ ենք հնչեցնում իշխանություներին, որ այսպես շարունակել չի կարել: Ազատության հրապարակում հանրահավքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը:

«Մենք ընդհուպ մոտեցել ենք անշրջելիության կետին, այն կետին, որից հետո կորուստներն անդառնալի են լինում: Իշխանությունների վարած քաղաքականությունը համահունչ չէ երկրի առաջ ծառացած մարտահրավերներին ու քաղաքացիների սպասումներին, այն աստիճանաբար առաջացնում է վտանգներ, կուտակվում են նոր խնդիրներ: Սա մի սպառնալիք է, որն այս ինքնագոհ ու ինքնահավան իշխանությունը չի զգում ու չի էլ պատրաստվում դրա դեմն առնել: Դրա համար եկել ենք ասելու՝ լրջացեք, դուրս եկեք ինքնասիրահարված ու էյֆորիկ վիճակից: Սթափվելու պահն է:

Այլևս ակնհայտ է, որ համաժողովրդական շարժումը, որի կողքին կանգնել ենք նաև մենք, այլևս չունի իր սկբզնական թափն ու ընդգրկումը: Իսկ դա տեղի է ունենում այն պատճառով, որ շարժման առաջնորդը շարժումը փոխարինում է իրենով ու ձեռք բերում ժողովրդի անունից խոսելու բացառիկ իրավունք: Արդյունքում առաջ-առաջ գոռալով՝ հետ-հետ ենք գնում»,-ասաց Ռուստամյանը:

ՀՅԴ-ականը նաև նշեց, որ Հայասստանում ատելությունն ավելացել է, ու իշխանությունները նախկինների հետ անընդհատ համեմատվելով, նմանվում են նախկիններին. «Հասկացեք, ցեխաջրով լվացվելով չեն մաքրվում, կեղտոտվում են: Այո, վերադարձ չկա անցյալին, սակայն դա չի նշանակում ջնջել այն ամենը, ինչ եղել է անցյալում: Անցյալում հաղթանակներ ու ձեռքբերումներ են եղել, դրական բաներ են եղել: Անցյալին վերադարձ չլինելը պետք է լինի անցյալի հոռի բարքերին չվերադառնալը»:

Ռուստամյանը հավելեց, որ այսօր դեղին քարտ են ցույց տալիս, սակայն այն վաղը կարող է լինել կարմիր քարտ:

ՀՅԴ-ի հանրահավաքն ավարտվեց՝ պայքարը շարունակելու խոստումով:

Նույն շարքից