Քաղաքականություն 

Չեմ հիշում, թե երբ եմ վերջին անգամ հանդիպել Ռոբերտ Քոչարյանին. Արմեն Ռուստամյան

analitik.am

ՀՅԴ-ականները Ռոբերտ Քոչարյանի հետ չեն հանդիպել, որևէ կապ չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը. «Էս միֆերը մի ստեղծեք, դավադիրներ մի որոնեք, պետական տեռորին պետք է վերջ տալ»:

Ռուստամյանն ասաց, որ չի հիշում, թե երբ է վերջին անգամ տեսել Քոչարյանին:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի գործին, ով մեղադրվում է Սահմանադրական կարգը տապալելու մեջ, ՀՅԴ-ականն ասաց, որ դա աբսուրդ գործ է, որը տրաքելու է ու տրաքում է:

Ռուստամյանի խոսքերով, պետք է խոսել 10 զոհերի մասին. «Եթե Քոչարյանը մեղավոր է, թող դատեն: Իսկ դատարանները փակելուց հետո Քոչարյանը կարող է ամբողջ աշխարհին ասել, որ իր գործը քաղաքական հետապնդում է»:

Նույն շարքից