Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանի ասածն ուղիղ նվեր է Ադրբեջանին. Արմեն Ռուստամյան

analitik.am

Այն, ինչ ասում է վարչապետ Փաշինյանը, շատ վտանգավոր է: Եթե ասում է, որ դավադիր պատերազմ կարող է լինել, սա ուղիղ նվեր է Ադրբեջանին: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արմեն Ռուստամյանը:

Ռուստամյանը նշեց, որ 2016 թվականին Բաքուն հայտարարեց, թե ապրիլյան պատերազմը սկսել է հայկական կողմը, իսկ իրենք ուղղակի պաշտպանվել են, հարձակում են ետ մղել. «Իսկ մենք հիմա ասում ենք, որ իսկապես դավադրություն կարող է լինել, կարող են դավադիր ուժերը հարձակվեն, որպեսզի տարածքներ հանձնեն: Դա է ասում վարչապետը: Սա նշանակում է, որ ոչ թե Ադրբեջանն է հարձակվողը, այլ մենք նրան դրդրում ենք, որ հարձակվի: Հետո սրա տակից ո՞նց ենք դուրս գալու:

Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմի վերաբերյալ հանձնաժողով ստեղծելուն, Ռուստամյանը նշեց, որ պետք է այն շատ զգույշ անել, պետք է անել այնպես, որ հետո դա Հայաստանի դեմ չօգտագործվի, քանի որ կարող է պետական գաղտնիքի հարց լինել»:

Հնարավոր թշնամիների, դավադիրների մասով էլ ՀՅԴ-ականն ասաց, որ նրանց պետք է բացահայտել, ոչ թե այդ մասին խոսել:

Նույն շարքից