Հասարակություն 

Ինչու Իմքայլական պատգամավորն արագ հեռացրեց ՀՅԴ-ի հանրահավաքի մասին հրապարակումը

analitik.am

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, ինչպես դատարանները փակելու վերաբերյալ վարչապետ Փաշինյանի կոչից հետո արված իր գրառման դեպքում, այնպես էլ ՀՅԴ-ի հանրահավաքի մասով իր գրառումը ֆեյսբուքյան իր պատին թողեց ընդամենը մի քանի րոպե:

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչն իր էջում հրապարակել էր ՀՅԴ-ի հանրահավաքից լուսանկար, որն արվել էր թռչնի թռիչքի բարձրությունից անելով նաև հետևյալ մեկնաբանությունը. «Այսօրվա հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից: Առանց մեկնաբանության»:

Ընդամենը 10-15 րոպե հետո պատգամավորն արագ հեռացրեց իր գրառումը:

Հիշեցնենք, որ Հայաստանի այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում թիմում է հենց երիտասարդ պատգամավորը, իր պայքարը սկսեց մի քանի հոգով ու բոլորն են հիշում, թե ինչ եղավ դրանից հետո: Սա հաշվի առնելով՝ պատգամավոր Պապոյանի քայլն առնվազ տարօրինակ է:

 

Նույն շարքից