Հասարակություն 

Բարոյական առումով անընդունելի է. Քաղաքապետարանը մերժել է Մարաղայի զոհերի հիշատակին նվիրված խաչքար տեղադրելը

analitik.am

Հարգելի հայրենակիցներ,

Tevan J. PoghosyanHarutyun MarutyanMarina Grigoryan
Մարաղայի ցեղասպանության զոհերի հարազատների խնդրանքով մայիսի 3-ին դիմել էի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ Սումգայիթի կոտորածների զոհերին նվիրված հուշակոթողի մոտ, Մարաղայի կոտորածի զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթող տեղադրելու։

Քաղաքապետի պատասխան գրության մեջ ասվում է, թե որևէ այլ հուշարձանի տեղադրումն այս տարածքում անընդունելի է քաղաքաշինական և ԲԱՐՈՅԱԿԱՆ առումներով։ Միաժամանակ, խորհուրդ են տվել նման հուշակոթող տեղադրել Մարտակերտում՝ առանց իմանալու, որ Արցախի Նոր Մարաղա գյուղում տեղադրված է զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող, բայց Հայաստանում բնակություն հաստատած հարազատներն ամեն տարի ապրիլի 10-ին չեն կարող հասնել Արցախի Նոր Մարաղա գյուղ` հարգանքի տուրքը մատուցելու զոհերի հիշատակին։

Հարգելի Հայկ ՄարությանԵրևանի քաղաքապետարան / Yerevan Municipality, շնորհակալություն եմ հայտնում «արժեքավոր» խորհրդի համար։ Նաև կցանկանայի տեղեկանալ, թե, մասնավորապես, ԲԱՐՈՅԱԿԱՆ առումով ինչու՞ է անընդունելի խաչքարի տեղադրումը հուշահամալիրի տարածքում՝ Սումգայիթի կոտորածների զոհերին նվիրված հուշակոթողի մոտ։

Հ․ Գ․ Հորդորում եմ քաղաքապետին և քաղաքապետարանի աշխատակազմին, նախքան նամակներին պատասխանելն ու խորհուրդներ տալը, ուշադիր կարդալ իրենց ուղղված նամակներն ու ըստ էության ուսումնասիրել ներկայացված խնդիրները:

ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյան

Նույն շարքից