Հասարակություն Բարի օր 

Ջուլիան Ասանժը կարող է դատապարտվել 175 տարվա ազատազրկման

ԱՄՆ դատական իշխանությունները 17 կետով նոր լրացուցիչ մեղադրանքներ են առաջադրել Wikileaks ընկերության հիմնադիր Ջուլիան Ասանժին:

Բոլոր նոր մեղադրանքները կապ ունեն ԱՄՆ պաշտպանական համակարգի հետ առնչվող ինֆորմացիան անօրինական ճանապարհով ստանալու և հրապարակելու հետ: Այս զարգացումների արդյունքում Ասանժին ավելի խիստ պատիժ է սպասվում, եթե նա արտահանձնվի Մեծ Բրիտանիայի կողմից: Կետերից յուրաքանչյուրով նրան մինչև 10 տարի ազատազրկում է սպառնում: Այսպիսով, Ասանժնը կարող է դատապարտվել մինչև 175 տարվա ազատազրկման: Իսկ մինչ այս ԱՄՆ-ում մտադիր էին Ասանժին դատել միայն Պենտագոնի համակարգիչներ մուտք գործելու փորձին մասնակցության համար:

Wikileaks-ը, մեկնաբանելով նոր մեղադրանքները, հայտարարել է, որ Վաշինգտոնը խախտում է ազատ խոսքի և տպագրության իրավունքը:

Այս պահին Ասանժը գտնվում է բրիտնական բանտում:

 

Նույն շարքից