Հայաստանի պատասխանը հակառակորդին միշտ եղել է համարժեք:
Այս մասին Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է նա գնահատում Հայաստանի վերաբերմունքը ադրբեջանական գործողություններին: «Ես ինքս եղել եմ Տավուշում, և մեր պատասխանատունները վստահեցնում են, որ մենք մի քանի անգամ ավելի ուժգին ենք պատասխանում հակառակորդին: Մեր պատասխանը միշտ միշտ եղել է համարժեք, իսկ ներկայումս էլ մշակում ենք ծրագրեր սահմանամերձ գյուղերի օժանդակության համար»,- ասել է վարչապետը: