Մայիսի 23-ին, ԱՄՆ-ում մահապատժի են ենթարկել սերիական մարդասպան Ջո Լոնգին: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Լոնգը, ով 1984 թվականին բռնաբարել և սպանել է առնվազն 10 կնոջ, մահապատժի է ենթարկվել մահացու ներարկման միջոցով: 1985 թվականին նա նաև դատապարտվել էր 401 տարվա ազատազրկման և 28 ցմահ ազատազրկման:
Լոնգը խոստովանել է 40 կնոջ բռնաբարություն:
Հավելենք, որ տղամարդու մահապատժի ենթարկելուն հետևել է նրա զոհերից մեկը, ով հարձակման պահին եղել է 17 տարեկան: