Գլխավոր Իրավական 

Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

analitik.am

Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի դեմ։  Այս մասին հայտնում են դատական տեղեկատվական համակարգից։

Դիրիժորը պահանջում է անվավեր ճանաչել «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» 2019թ. հունվարի 14–ի վարչապետի որոշումն, ինչպես նաև Նազենի Ղարիբյանի 2019թ. մարտի 3–ի Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանը։

Գործը մակագրվել է դատավոր Լիանա Հակոբյանին։

 

Նույն շարքից