Հասարակություն 

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ավարտվել է «Հայաստանի երիտասարդական hիմնադրամում» իրականացված ուսումնասիրութունը։ Ուսումնասիրության առարկա են դարձվել Հիմնադրամի ֆինանսական մուտքերի օրինականությունը և դրանց օգտագործման արդյունավետությունը։ Ուսումնասիրության արդյունքում վերհանված տեղեկություններում հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով՝ նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Նույն շարքից