Հասարակություն 

Խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանին հանգիստ նստի տեղը. ԱԱԾ տնօրենը հերքում է քրեական հեղինակությունների հետ կապերը. Այսօր

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը արձագանքել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի հայտարարություններին, որով Վանեցյանը մեղադրվում էր մի քանի քրեական հեղինակությունների` Վստրեչի Ապերի, Թոխմախի Բաբոյի, Վովայի Արշակի հետ մտերիմ հարաբերություններ ունենալու համար:

ԱԱԾ տնօրենն առաջինը խոսեց Թոխմախի Բաբոյի մասին. «Իր հետ ես ծանոթ եմ դեռեւս 1996-ից, երբ ես ծառայում էի ՀՀ ԶՈՒ-ում, իսկ ինքը՝ ռազմական ոսիկանությւոնում: Ճանաչել եմ, ինքը եղել է սպա, ես եղել եմ զինվոր, ոչ թե մտերմություն եմ արել, այլ ուղղակի եղել է սպա, ճանաչել եմ: Այն մեղադրանքները, որ հնչեցվում են, իրականության հետ կապ չունի: Արշակ Հակոբյանի (Վովայի Արշակ, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետը - հեղ.) հետ ընկերական հարաբերություններ երբևիցե չեմ ունեցել, չունեմ: Ճանաչել եմ շատ-շատ մարդկանց, բայց մտերմիկ հարաբերություններ չունեմ»:

Ավելին՝ Aysor.am

Նույն շարքից