ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ադրբեջանոտ վերնագրերին չեմ անդրադառնա, ուղղակի ամոթ է։ ՀՀ ԶՈւ-երի ցանկացած զինծառայող տարբեր ժամանակներում, տարբեր վայրերում մասնակցում է տարբեր հավաքների, քննությունների ու զորավարժությունների։
Ամենայն հավանականությամբ, այս գրառումը կապ ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյաի որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ, ով, տարբեր լրատվամիջոցների պնդմամբ, այս պահին գտնվում է Սովետաշենում:
Ավելի վաղ Հովհաննիսյանն Analitik.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ այսօր ՊՆ-ն այս մասով հայտարարություն կտարածի: