Հասարակություն Բարի օր 

Վանեցյանը հայտնեց, որ «քրեական հեղինակություն» Թոխմախի Բաբոն գնդապետ է

Օրեր առաջ Դանիել Իոաննիսյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին մեղադրում է քրեական հեղինակություններ` Վստրեչի Ապերի, Թոխմախի Բաբոյի, Վովայի Արշակի հետ մտերիմ հարաբերությունների մեջ:

Այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրենը, խոսելով մասնավորապես  Թոխմախի Բաբո անունով հայտնի քաղաքացու մասին, հայտարարեց, որ վերջինիս իրական անուն ազգանունը Բաբկեն Ղազարյան է, նա ՊԵԿ-ի մաքսային ծառայության գնդապետ է, աշխատել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար, իսկ ինքն այդ ժամանակ աշխատել է նույն վարչական շրջանում որպես ԱԱԾ բաժնի պետ:

Վանեցյանը նշեց, որ շփումը եղել է ի պաշտոնե և նորմալ հարաբերություններ են ձևավորվել այդ անձի հետ:

Նույն շարքից