Հայաստան Քաղաքական 

Գագիկ Հարությունյանի եղբայրը հրաժարական տվեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

Գագիկ Հարությունյանի եղբայր՝ Արզուման Հարությունյանը, հրաժարական է տվել ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից: Այս մասին հայտնում է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

«Գագիկ Հարությունյանի հրաժարականի էստաֆետն է ընդունում նրա եղբայրը` հրաժարական տալով ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնից»,-գրել է Ջուլհակյանը:

Նշենք, որ մեզ չի հաջողվում կապ հաստատել ԱԱԾ-ի հետ և ճշտել հրաժարականի պատճառները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրաժարական էր տվել նաև ԲԴԽ ղեկավար Գագիկ Հարությունյանը:

Նույն շարքից