Ես կարծում եմ, որ ցանկացած ղեկավար, հատկապես՝ մեծ հիմնարկի, ժամանակից շուտ հեռանալիս պետք է խոսի այն հաջողությունների և անհաջողությունների մասին, որն ունեցել է, այլ ոչ թե մեղադրի ուրիշներին: Արժանապատիվ ձևով հեռանալը կարևոր է, այս դեպքում ես դա չտեսա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի մասին:
Հարությունյանը նշեց, թե ինքը ցավում է, որ Սիմոնյանն այդ որոշումը շուտ չկայացրեց և համալսարանը ևս մի քանի տարով ետ գցեց. «Ակնհայտ է, որ նրա օրոք նահանջ է եղել»:
Թե ով կփոխարինի Սիմոնյանին, կա արդյո՞ք թեկնածու, Հարությունյանը նշեց, որ նման հարց չի քննարկվել՝ հավելելով, որ նոր ընտրությունը լինելու է թափանցիկ, ցանկացած ոք կարող է առաջադրվել ու ունենալ ընտրվելու հնարավորություն: