Վերլուծական Բարի օր 

Այդ ո՞վ է իրավունք տվել Սորոսի հիմնադրամին փայ մտնել Հայաստանի ժողովրդի իշխանության մեջ

«Այսօր մեզ թույլ չէին տալիս մտնել Ազգային Ժողովի այգի, սակայն Սորոսի հիմնադրամի տնօրեն Լարիսա Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Խորհրդարանը, դատարանները պետական կառույցներ են, որոնց դիմաց քաղաքացիներն իրավունք ունեն ակցիա իրականացնելու»:

Հիմա ուզում եմ հասկանալ՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ որոշ մարդիկ կարող են ակցիաներ անել որտեղ ուզեն՝ թքած ունենալով օրենքի վրա, որովհետև հավաքների մասով օրենքում հստակ ասվում է, որ իրավունք չկա դատարանների մուտքը փակել, իսկ մյուսներին արգելում են Խորհրդարանի դիմացի այգում, որը բաց տարածք է, ակցիա անել:

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ անցումային արդարադատության մասին խոսում է Սորոսի հիմնադրամի տնօրենը, ո՞վ է տվել այս կառույցին այսչափ իրավունք այսքան խառնվել մեր ներքին գործերին, երկակի ստանդարտներով շարժվել՝ իրենց կողմնակիցների համար ամեն ինչ օրինական դարձնել, բայց մնացածին արգելել:

Այդ ո՞վ ասեց, որ ինչ-որ օտարերկրյա ֆինանսավորում ստացող հիմնադրամ Հայաստանի քաղաքացիների, ժողովրդի ունեցած իշխանության մեջ կարող է փայ է մտնել և արգելել այդ նույն ժողովրդին անել այն, ինչի իրավունքն ունենք Սահմանադրությամբ, ի վերջո սա մեր երկիրն է, այլ ոչ թե Սորոսինը»:

Analitik.am լրատվականի հիմնադիր Անի Հովհաննիսյան

 

 

Նույն շարքից