Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հուլիսի 23-ին ընդունել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանին: Հանդիպմանը ներկա են եղել մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը և գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի տնօրեն Վահան Կարապետյանը:
Քննարկվել է 2014թ. կանխատեսվող գյուղատնտեսական մթերքների համախառն բերքի ծավալների (ըստ մշակաբույսերի) ցուցանիշների, բերքահավաքի ընթացքի և առկա խնդիրների հարցը: