Հասարակություն 

Աշոտ Փաշինյանը բացառություն չէ. Արցախի ԱԱԾ նախկին տնօրենի հայտարարությունը

Հայոց բանակին ու նրա փառապանծ զինվորականներին փնովողները, ծաղրողներն ու անհարկի քննադատողները թշնամուն գովաբանողներն են:

Համացանցում ակտիվ քննարկվում է ՀՀ վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին հետագա ժամկետային ծառայությունը շարունակելու համար ԱՀ-ից ՀՀ տեղափոխելու լուրը:

Այդ համատեքստում ինչ քննարկումներ ասես, որ չեն բարձրաձայնում, բայց ամենից զավեշտալին այն է որ որոշ օգտատերեր, այդ լուրը համեմելով կեղծիքի և ստի սոուսով, փորձում են ներկայացնել այն իբր թե մոտակա ժամանակներս սպասվող «դավադիր պատերազմից» Աշոտին ապահով հեռավորության վրա պահելու ծնողների ցանկությամբ:

Հարգելիներս, Հայոց բանակը մի միասնական կուռ համակարգ է որի մի մասն էլ Արցախի ՊԲ-ն է, և ոչ մի կապ չունի թե տվյալ պահին զինվորականը ծառայական հարցերով և խնդիրներով որտեղ է գտնվում, այնպես որ` ռազմական գործողություններ սկսվելուն պես` նա ստորաբաժանման կազմում ձեռնամուխ է լինելու մարտական խնդիրների կատարմանը:

ՊԲ զինծառայողները, այդ թվում նաև ժամկտային, պարբերաբար մասնակցում են ՀՀ-ում տեղակայված Հայոց Բանակի տարբեր զորամասերում իրականացվող հավաքների, մասնագիտական աստիճանի բարձրացման և հմուտություների կատարելագործման նպատակով անց կացվող պարապմունքների, այնպես որ` Աշոտը բացառություն չէ:

Կոչ եմ անում հեռու մնալ Հայոց Բանակը և հայ զինվորականներին, այդ թվում նաև Հայոց Բանակի ժամկետային զինծառայող Աշոտ Փաշինյանին անհարկի ու անտեղի շահարկելուց:

Արցախի հերոս,
գեներալ-լեյտենանտ՝ Արշավիր Ղարամյան:

Նույն շարքից