Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանն անցած տարի ամառանոց էր հրավիրել շրջանավարտներին, իսկ այս տարի դեռ չի շնորհավորել

analitik.am

Անցած տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական ամառանոց էր հրավիրել սահմանամերձ գյուղերի շրջանավարտներին՝ նրանց հետ նշելու «Վերջին զանգ»:

Այսօր՝ մայիսի 24-ին, Հայաստանում կրկին Վերջին զանգ է՝ երկրորդը՝ հայտնի իրադարձություններից հետո: Դեռ հայտնի չէ՝ կլինի արդյո՞ք այս տարի նման միջոցառում, թե՝ ոչ: Սակայն վարչապետ Փաշինյանը դեռ չի շնորհավորել շրջանավարտներին: Ամենայն հավանականությամբ, նա ինչ-որ անկանկալ է պատրաստել, հակառակ դեպքում անհասկանալի է այս տարվա լռությունը:

Հավելենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է բոլոր շրջանավարտներին:

Նույն շարքից