Հասարակություն 

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում հնչել է վերջին զանգը /լուսանկարներ/

analitik.am

Մայիսի 24-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի շրջանավարտների համար հնչել է ուսումնական տարվա վերջին զանգը:

Միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող կրթահամալիրն այս տարի ավարտել է 65 մոնթեական, որոնց մեծամասնությունը ցանկություն է հայտնել շարունակել կրթությունը բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում:

Շնորհավորելով շրջանավարտներին՝ վարժարանի տնօրեն Գեղամ Սարգսյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Մոնթե Մելքոնյանի անունը կրող վարժարանում սովորելն ու ծառայելը, պատանեկան տարիքից հայրենիքի պաշտպանության սուրբ գործին նախապատրաստվելը մեծագույն պատիվ և հպարտություն է յուրաքանչյուրի համար:

Շրջանավարտներին շնորհավորել և բարեմաղթանքներ են հղել նաև նրանց ծնողներն ու հարազատները, վարժարանի ուսուցչական և սպայական կազմի ներկայացուցիչները, վստահություն հայտնելով, որ կրթահամալիրի սաները հավատարիմ են լինելու Մոնթե Մելքոնյանի պատգամներին, շարունակելու են հարստացնել իրենց գիտելիքների պաշարը և, որպես վաղվա բանիմաց սպաներ, հայրենիքին ծառայելու են նրա օրինակով:

Հանդիսավոր միջոցառման ավարտին վարժարանի սաները ցուցադրել են ուսումնառության ընթացքում ձեռք բերած տեսական ու գործնական գիտելիքները, պարել ավարտական վալսը:

 

Նույն շարքից