Հայաստան 

Արտյոմ Գեղամյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Արտյոմ Գեղամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։

 

 

Կենսագրական տվյալներ 



Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր


1980 թ. 10 հունվարի, Կոտայքի մարզ, ք. Եղվարդ

 

 

Կրթություն

 

1997 -2001թթ. - Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատ

 

2001-2003թթ. - Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրառուրա 

 

2003-2006 թթ. – ՀՀ պետական կառավարման ակադեմիա (ասպիրանտուրա)

 

2006-2007 թթ. – ԱՄՆ Ինդիանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ

 

2012-2013 թթ. – Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոց

 



Աշխատանքային գործունեություն

1998-2001թթ. - «Կանթեղ» ԲԲԸ փոխտնօրեն, իրավաբանական բաժնի պետ

 

2001թ. – ՀՀ տնտեսական գործերի վերաքննիչ դատարանի նախագահի օգնական

 

 

2001-2002թթ. – ՀՀ տնտեսական դատարանի նախագահի օգնական

 

2002-2004թթ. – ՀՀ տնտեսական դատարանի գրասենյակի պետ

 

2004-2005թթ. – ՀՀ տնտեսական դատարանի նախագահի օգնական

 

2004-2006թթ. – ՀՀ պետական կառավարման ակադեմիա, իրավագիտության ամբիոնի դասախոս

 

2005-2006թթ. - «Ամերիա» ՓԲԸ խորհրդատու

 

2007-2008թթ. - «Լիսամ» ՍՊԸ, իրավաբան

 

2008թ. - «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ, քրեական դատավարության և քրեագիտության ամբիոնի վարիչ

 

2008-2011թթ. – ՀՀ արդարադատության նախարարության մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ

 

2009-2012թթ. – Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտ, իրավաբան

 

2013-2014թթ.  – Հարվարդի համալսարանի Մարդու իրավունքների քաղաքականության կենտրոնի գիտաշխատող

 

2014թ. հուլիսի 25-ից` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 



Այլ տվյալներ     

 

Զինապարտ է, պահեստազորի շարքային:

 

Իրավաբանական գիտությունների թեկնածու է:

 

 

Ազատ տիրապետում է ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին:

 



Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական

 

 

Անձնական տվյալներ


Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի: 

 

Նույն շարքից