Հայաստան Քաղաքականություն 

Դավիթ Անանյանին կփոխարինի Ռաֆիկ Մաշադյանը. Վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Դավիթ Անանյանին արձակուրդ տրամադրելու մասին.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի հունիսի 20-ից մինչև հունիսի 28-ը ներառյալ:

2. Դավիթ Անանյանի արձակուրդում գտնվելու ընթացքում պետական եկամուտների կոմիտեի նախագահին կփոխարինի պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:

 

Նույն շարքից