Քաղաքականություն 

Հայաստանը սուրբ հայրենիք է, այլ ոչ պոլիգոն, որտեղ պետք է բաժանել սևերի և սպիտակների․ Շարմազանով

analitik.am

«Պատմությունից դասեր չքաղելու կործանարար հետևանքները

1793 թվականի գրեթե այս օրերին՝ մայիսի վերջին, Ֆրանսիայում սկսվեց մի մեծ հեղափոխական, իրականում՝ ամբոխավարական շարժում, որի արդյունքում երկրում հաստատվեց Յակոբինյան դիկտատուրան:
Յակոբինյան հեղափոխական կառավարման շրջանում ամեն ինչ անցավ Ռոբեսպիերի տոտալ վերահսկողության տակ:

Սկսվեցին ռեպրեսիաներ ռոյալիստների և հակահեղափախականների նկատմամբ:
Պատմաբանների տվյալներով՝ 25-40.000 մարդ զոհ գնաց Ռոբեսպիերի տեռորին: Անկարող լինելով լուծել պետության առջև ծառացած մարտահրավերները՝ Ռոբեսպիերը սկսեց հակահեղափախականներ փնտրել իր շրջապատում:
Այդպես մահապատժի ենթարկվեց հեղափոխության առաջնորդներից մեկը՝ ժորժ Դանտոնը: Անընդհատ շարունակվող Ռոբեսպիերի տեռորը իր դեմ հանեց նույնիսկ երբեմնի դաշնակիցներին:

Շարունակությունը պարզ չէ...

Ռոբեսպիերն արժանացավ նույն ճակատագրին, ինչ Դանտոնը:
Արդյունքում՝ կորցրեց և՛ Ֆրանսիան և՛ Ռոբեսպիերը:

Հ.Գ. Հայաստանը չունի նման ռեսուրս՝ մտնելու ատելության անընդունելի պայքարի հերթական փուլի մեջ:

Հ.Հ.Գ. Հայաստանը սուրբ հայրենիք է, այլ ոչ պոլիգոն, որտեղ պետք է բաժանել սևերի և սպիտակների»:

ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանով

Նույն շարքից