Քաղաքականություն 

Այսօրվա իշխանությունը ջունգլիների ամենաուժեղ գորիլաների խմբավորումը չէ, շատ ավելի ուժեղները կան․ Հակոբյան

analitik.am

«Գիտական անտրոպալոգիան ասում է, որ մարդը բնության բուրգի գագաթին է հայտնվել, որովհետև միակ կենդանի էակն է, որ կարողանում է իր տեսակին պատկանող հարյուրավոր, հազարավոր, միլիոնավոր և միլիարդավոր սուբյեկտների միջև համագործակցություն ապահովել: Նույնն էլ հասարակություններ են, որոնք մեկը մյուսի հանդեպ առավելության և պրոգրեսի են հասնում, եթե ներսում ավելի արդյունավետ համագործակցություն են ապահովում: Այդպես մենք պարտվել ենք 1920թ. թուրք-հայկական պատերազմի ժամանակ, երբ թվաքանակով և սպառազինությամբ հավասար էինք, բայց պարտվեցիք թուրքական բանակին, որովհետև հանրային կայունություն-քաղաքական իշխանություն-հրամկազմ-զինվորական ստորաբաժանումներ շղթան թուրքերի մոտ ավելի արդյունավետ աշխատեց, քան մեր մոտ: Նույն կերպ 1990-ականներին մենք հաղթեցինք արցախյան գոյամարտում, երբ վերը նշված շղթան մեր մոտ ավելի արդյունավետ աշխատեց, քան Ադրբեջանում:

Ինչու՞ եմ սա ասում: Որովհետև «հեղափոխական-հակահեղափոխական», «սպիտակներն ընդդեմ սևերի», «ով մեր հետ համաձայն չէ` ժողովրդի թշնամին է» դիսկուրսը տանում է դեպի անդունդ: Եվ, եթե գործող իշխանությունը մանկամտորեն կարծում է, թե «իշխանությունը պատկանում է ժողովրդին» հասկացությունն այլասերելու ճանապարհով տապալելու է սահմանադրական կարգն ու ոչնչացնելու է բոլորին, ով իր թրի տակով չի անցնում կամ համաձայն չէ իր հետ, ապա վերջում սրա թթու ջուրը խմելու են նրանք, ովքեր այսօր իրենց իշխանություն և թելադրող են պատկերացնում: Սահմանադրական կարգը երբ տապալվում է, վերանում է կոնտրակտը, հանրային դաշինքը` իրավունքների և պարտականությունների համակարգով, ձեզ ավելի հասկանալի լեզվով ասեմ` քաղաքացիական պայմանագիրը, որից հետո սկսվում է ջունգլին` իր կարգերով: Իսկ այսօրվա իշխանությունը ջունգլիների ամենաուժեղ գորիլաների խմբավորումը չէ, շատ ավելի ուժեղները կան, որոնց պարագայում դալաններում ծեծ ուտելը դրախտ կթվա»:

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյան

Նույն շարքից