Հասարակություն 

Սերժ Սարգսյանը հետևում է

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում ապրիլյան պատերազմի դեպքով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին հարցրինք ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանին՝ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ն մտահոգություն չունե՞ն, որ հանձնաժողովը պատերազմի վերաբերյալ աղմկահարույց բացահայտումներ կանի։

«Անիմաստ քայլ է, որը կատարում է իշխանությունը, երևի լուրջ չեն պատկերացնում, թե ինչ մարտահրավերների առջև է կանգնած Հայաստանը, ընկել են հաղթանակած քառօրյա պատերազմի դեպքում սկսել են ինչ-որ բան անել, մինչդեռ այս ընթացքում ադրբեջանցիները զբաղված են ինժեներական աշխատանքներով»։

Բաղդասարյանն ասաց, որ իրենք մտահոգվելու առիթ չունեն, իսկ «Սերժ Սարգսյանը հետևում և մասնակցում է կուսակցական գործընթացներին, անհիմն հայտարարություններին ու գործողություններին էլ չի անդրադառնում»»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից