Հասարակություն 

Իշխանությունները ՀՅԴ-ի հանրահավաքին ունեին իրենց սեփական «դեսանտը». «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին տեղի ունեցավ ՀՅԴ կազմակերպած հանրահավաքը, որին սպասվածից ավելի մասնակիցներ կային: Շատ ավելի սպասված ու ակնկալելի էին իշխանական թևի քարոզչական հնարքները՝ դռոնից նկարներ, այնպիսի ռակուրսով նկարներ, որ քիչ մարդ երևա, «լրագրողները մասնակիցներից շատ են» ոճի մեջ գրառումներ և այլն, այսինքն՝ «գործիքներ», որոնք կիրառում էին նաև նախկինները:

Սակայն պակաս հետաքրքիր չէր, որ իշխանություններն այդ հանրահավաքին ունեին իրենց սեփական «դեսանտը»: Թերթի լրագրողը տեսել է, թե ինչպես է «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը 4-5 ուղեկիցների հետ «դիրքավորվում» օպերայամերձ սրճարաններից մեկում, ի դեպ՝ ցույցին ամենամոտ հատվածում, և ուշադրությամբ հետևում հնչող ելույթներին ու տրվող գնահատականներին:

Սա էլ, ի դեպ, նորություն չէ. նախկինում էլ իշխանություններն իրենց ներկայացուցիչներին «գործուղում» էին «դեպքի վայր»՝ տեղում առարկայական ու շոշափելի զգալու մթնոլորտը: Ի դեպ, հանրահավաքի ավարտից անմիջապես հետո պատգամավորն ու իր ուղեկիցները շատ արագ լքել են սրճարանի տարածքը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից