Հասարակություն 

Աշխատավայրում կտրուկ վատացել է Զոհրաբ Մնացականյանի առողջական վիճակը

analitik.am

«168 ժամ» թերթը գրում է. «Խիստ հավաստի տեղեկություններով՝ անցյալ շաբաթ աշխատավայրում կտրուկ վատացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի առողջական վիճակը, ԱԳՆ աշխատակազմը ստիպված էր շտապ օգնություն կանչել:

Նախարարություն ժամանած բժիշկներն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել, պարզվում է՝ կտրուկ բարձրացել էր նախարարի արյան զարկերակային ճնշումը:

ԱԳՆ մեր աղբյուրները պնդում են, որ մինչ այդ Զոհրաբ Մնացականյանն իր իսկ նախաձեռնությամբ բավականին ծանր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ իր պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ:

Այլ մանրամասներ հեռախոսազրույցի բովանդակության մասին այս պահին հայտնել չենք կարող, բայց ակնհայտ է, որ խոսակցությունը նախարարի համար ցանկալի ընթացք չի ունեցել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից