Հայաստան Քաղաքականություն 

Տեր-Պետրոսյանի կառավարման տարիների հարցերը «ջրի երես» չեն հանի. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ում տեղի ունեցան անցումա­յին արդարադատության վերաբերյալ խորհրդարանական լսումներ, որին մաս­նակցում էին ոլորտի բավականին մեծ թվով ներկայացուցիչներ, փորձագետներ և հասարակության տարբեր սեկտորների ներկայացուցիչներ:

Այն, որ իշխանու­թյունները հաստատակամ են միանշա­նակ կյանքի կոչել անցումային արդարա­դատությունը, կարծես, հստակ է, սակայն,  թերթի տեղեկություններով, կա մի վերապահում:

Ըստ մեր աղբյուրների պնդման, գոնե այս պահի դրությամբ նա­խատեսվում է այս «գործիքը» կիրառել 1998 թվականից այս կողմ ընկած ժամա­նակահատվածի համար, այսինքն՝ չի նե­րառելու 1991-98 թթվականները՝ այդ ժա­մանակահատվածի հարցերն այդպես էլ չհանելով «ջրի երես»: Եթե այս տեղեկու­թյունները հաստատվեն, ապա կստացվի, որ իշխանությունները շարունակում են գործել հատվածական սկզբունքով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից