Հայաստան Քաղաքականություն 

Աննախադեպ եռուզեռ է ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակում

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին մի քանի օրերին աննախադեպ եռուզեռ է ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակում․ Սերժ Սարգսյանը մինչև ուշ երեկո գրասենյակում է անցկացնում, նրան են այցելում ՀՀԿ-ականները։ Չնայած ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը մեր զրույցում հերքեց, թե որևէ ՀՀԿ-ական հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին, սակայն տեղեկություններ կան, որ մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանն այցելել է բանտից ազատված ՀՀ երկրորդ նախագահին։

Բաղդասարյանն ասաց միայն, որ Սերժ Սարգսյանը հետևում է քաղաքական գործընթացներին և մասնակցում կուսակցական աշխատանքներին։

Ի դեպ, լուրեր կան, որ առաջին և երրորդ նախագահներն էլ են պարբերական հանդիպումներ ունենում, սակայն դա ճշտել մեզ չհաջողվեց»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից