Հասարակություն 

Իշխանական մեծամասնությունը վիրավորվել է նման վերաբերմունքից... «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանի մեր աղբյուրների փոխանցմամբ` «Իմ քայլի» ավագանու անդամներն էլ շատ հաշտ չեն. «Այստեղ ևս թևերը, ոտքերը շատ են, և բազմազանությունը, կարծիքների տարբերությունը խիստ ցցուն է՝ միմյանց հետ եփված թիմ չէ, ու դա ոչ թե ժողովրդավարության, այլ քաղաքական-գաղափարական տարաբևեռության արտահայտություն է։ Տարբեր շահեր են լոբբինգ անում, երբեմն` խիստ հակոտնյա․ քաոս է»:

Խմբակցությունը, որի կարկառուն ներկայացուցիչներից մեկը Գրիգոր Երիցյանն է, որ հայտնի է «Ադեկվատների» հետ իր կոնֆլիկտով և ամենաակտիվներից է, նրա ակտիվ ջանքերով է ֆրակցիան բոյկոտել ավագանու՝ աշխատավարձերի բարձրացման առաջարկը: «Եվ ընդհանրապես, իմքայլականներն ավագանու նիստերին առանձնապես ակտիվ չեն մասնակցում՝ ստաբիլ բացակայում են, իսկ ամենացնցողը` իշխանական ֆրակցիան տեղյակ չի եղել քաղաքապետարանի աշխատավարձերի բարձրացման գործընթացից. 3 ամիս քաղաքապետարանի աշխատակազմը տարածքային կառավարման նախարարության հետ քննարկել է հարցը, ավագանին օրակարգ մտցնելու օրերին է տեղեկացել նախագծի մասին։ Իշխանական մեծամասնությունը վիրավորվել է նման վերաբերմունքից, իսկ դա առաջին դեպքը չի»,- ասաց մեր աղբյուրը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից