Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

ՆԱՏՕ-ն վերջին մի քանի տասնամյակի ընթացքում առաջին անգամ փոխում է ռազմավարությունը ռազմական ոլորտում

analitik.am

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքը վերջին մի քանի տասնամյակի ընթացքում առաջին անգամ փոխում է ռազմավարությունը ռազմական ոլորտում:

«Մեր զինվորական փորձագետներն այս շաբաթ նոր ռազմավարություն են ընդունել ռազմական ոլորտում»,-հայտարարել է գլխավոր քարտուղարը Welt am Sonntag-ի հետ զրույցում:

Սթոլթենբերգն այդ քայլը բացատրել է արձագանքով, որը պետք է լինի Ռուսաստանի կողմից միջուկային սպառնալիքի նկատմամբ, որն աճում է:

Գլխավոր քարտուղարի խոսքերով, 2014 թվականից հետո նոր իրավիճակ է ստեղծվել անվտանգության ոլորտում, նոր մարտահրավերներ են առաջ եկել Եվրոպայի արևելքում և հարավում:

Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքի ուժը կայանում է հենց նրանում, որ այն կարող է փոխվել անհրաժեշտության դեպքում:

 

Նույն շարքից